2012թ. առաջին հինգ ամիսներին Հայաստանում ամենատարածված անունները եղել են Նարեն եւ Դավիթը: Ազգային վիճվարչության տվյալներով, աղջիկների ամենատարածված անունների առաջին տասնյակում ընդգրկված են նաեւ Միլենա, Մարիա, Մանե, Անի, Էլեն, Անահիտ, Մարիամ, Աննա եւ Մերի անունները: Տղաների ամենատարածված անուններն են Նարեկ, Գոռ, Հայկ, Ալեքս, Էրիկ, Արման, Սամվել, Տիգրան եւ Արամ անունները: Վերոնշյալ ժամանակահատվածում ծնվել է 15 հազար 843 երեխա, 8 հազար 479 տղա, եւ 7 հազար 364 աղջիկ:

news.am
                                                                                                                             

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել