Strike it lucky: Nick Davies found this amazing haul of 10,000 Roman coins on his first ever treasure hunt

30-ամյա Նիք Դեյվիսը Ք.հ. 240 և 320թթ.-ի 10,000 արծաթյա ու բրոնզե հռոմեական մետաղադրամեր է հայտնաբերել Անգլիայի Շրոփշայր բնակավայրում` Շրուսբարիի մոտակայքում:
Դեյվիսը իր սիրողական մետաղի դետեկտորով առաջին անգամ դուրս էր եկել գանձ որոնելու և հենց առաջին իսկ փորձից նրան հաջողվել էր 32 կգ կշռող կավե ամանի մեջ պահված գանձ գտնել:
Մասնագետների պնդմամբ մետաղադրամները գետնի տակ թաղված են մնացել մոտ 1700 տարի: Մետաղադրամները մանրմասն ուսումնասիրությունների համար ուղարկվել են Բրիտանական թանգարան:
Դե ինչ, միգուցե մեզ էլ ժպտա հաջողությունը, եթե այսպիսի մետաղի դետեկտոր ունենանք…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել