Պետդեպի երկակի ստանդարտները նորություն չեն:

Էստեղ խոսվում է կրոնական ազատության վերաբերյալ հերթական զեկույցի հետաքրքիր կետերի մասին:

Հետաքրքիր է կարդացվում առավոտյան սուրճի հետ: Ահագին ուրախացնող բաներ կան:

Բայց ինձ ամենաշատը խնդացրեց էն փաստը, որ հիմա Պետդեպն իր մուննաթն ուղղում է նաև հասարակության վրա՝ մոլ, հասարակության մեծամասնության մոտ բացասական վերաբերմունք է աղանդների նկատմամբ:

Ընգե՛ր Պետդեպ, սանկցիաներ կիրառեք հայ հասարակության հանդեպ: Վիզաների տրամադրումը բարդացրեք, գրին քարտի խաղարկությունը Հայաստանում չեղյալ համարեք: Հասարակության հալալ կեսի մուրազը փորը կմնա, և նա իրեն պատժված կզգա: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել