Tert.am-ը գրում է.

Հնում շքեղությունը նաև գործնական բնույթ էր կրում և մեծ կիրառական նշանակություն ուներ բնակչության համար: Ամրոցները միայն մեծահարուստ մարդկանց շքեզ բնակավայրերը չէին, ինչպիսիք են մերօրյա առանձնատները: Դրանք ծառայում էին նաև որպես միջնաբերդ և անհաղթահարելի պատնեշ խոշոր պատերազմների և ասպատակությունների ժամանակ:

Architecturendesign.net-ը, անդրադառնալով մարդկանց հնագույն ու միջնադարյա կացարաններին, ներկայացրել է ճարտարապետական հանճարեղ մտքի արտահայտման վառ օրինակ հանդիսացող ամրոցներ ողջ աշխարհից:

1. Ստալկեր ամրոցը, Շոտլանդիա

Չորս հարկանի տուն-ամրոցը կառուցվել է 1320 թվականին և պատկանել է ՄակԴուգալների կլանին: Այն անհասանելի է գրեթե մշտապես, բացառությամբ՝ ցածր մակընթացության պահերին:

1

2. Դոնոտար ամրոցը, Շոտլանդիա


Մեկ հազարամյակ կանգուն մնալով Հյուսիսային ծովի ափի ժայռերի եզրին՝ այն ծառայել է որպես Շոտլանդիայի պահապան ամրոցը՝ ընդդեմ վիկինգների ու անգլիացիների ագրեսիայի:

 

2


3. Սան Անժելո ամրոցը Հռոմում, Իտալիա


Սան Անժելո ամրոցը կառուցվել է 123 թվականին՝ որպես Հռոմի Ադրիան կայսեր դամբարան: 14-րդ դարում այն վերածվել է հսկա ամրոցի՝ դառնալով Հռոմի ամենաբարձր կառույցը:

 

3

Ամբողջական ֆոտոշարքն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել