Կեցցե՛ ԼՂՀ ԱԳ` դիվանագետը պետք է միշտ կապ պաշտպանի սեփական երկրի սահմանների հետ, այցելի քաղաքացիներին, շփվի նրնաց հետ, ինչու ոչ` սեփական միջոցներով նվերներ անի` նպաստելով մատաղ սերնդի կրթմանը: Այսպես կարելի է զգալ երկրի զարկերակը և ներկայացնել երկիրը, նույնպես հզոր ինչպես հայկական բանակն է պաշտպանում մեր երկրի սահմանները:

Օգոստոսի 15-ին ԼՂՀ արտաքին գործերի նախարարության մի խումբ աշխատակիցներ` նախարար Կարեն Միրզոյանի գլխավորությամբ հերթական անգամ այցելեցին ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Դիցմայրի գյուղը։ Այցի նպատակն էր հանդիպել Դիցմայրիի միջնակարգ դպրոցի ուսուցիչներին ու աշակերտներին և նվերներ հանձնել ԼՂՀ ԱԳՆ աշխատակիցների անունից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել