Լրագրական դաշտում մայրենիի աղետ է. Օրեր առաջ ունկնդիր ու ակնդիր եղա, թե ինչպես մի տկարախոս հաղորդավար, որ տառապում է աստղային հիվանդության համախտանիշով, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարում է, որ հայոց լեզուն ճկուն լեզու չէ: Հանրայի՛ն հեռուստաընկերության եթերում, որը պիտի լիներ մայրենի լեզվի առաջին քարոզիչը...Իսկ մեր ոսկեղենիկ լեզվի ճկունության մասին վաղուց փաստել են անգամ օտարերկրացիները`Բայրոնը, Բրյուսովը, Մեյեն..շարքը կարելի է լրացնել ու լրացնել, քանի որ մեծանուն շատ մարդիկ, ովքեր առնչվել են մեր լեզվի հետ, խոսել են նրա հարստության, մաքրության ու ճկունության մասին...Հենց այս ոգով պիտի առաջնորդվեին Հանրայինն ու մնացյալ հեռուստաընկերությունները...մինչդեռ....մեր հայրենիքում իբրև թե հայալեզու հեռուստաընկերությունները ամեն օր նվաստացնում են մեր մայրենին՝ մեր սրբությունը.... Այս անգրագիտության հետևանքով «Գեթսեմանը» դառնում է «Գեթսեմեն», «Մարիամը»՝ «Մայրամ», «բարձունքը»՝ «բարձրունք», «Սեյրան Օհանյանը»՝ «Սերյան Օհանյան», «Ուկրաինան»՝ «Ուկրանյա», «առողջացումը»՝ «առողջեցում», «Բզնունյաց ծով»՝ «Բյուզանդյաց ծով», «Վիկտորյա» ու «Արաքյսա» անձնանունները գրված են «իա»-ով... (իսկապես որ ` «ԻԱ :)»  ).... 
Ու Սա մեկ աչքով դիտելու դեպքում...
Ցավոք սա միայն մայրենիի վատ իմացության հետևանքով չէ. նաև մակերեսային գիտելիքների...Այս մակերեսային մոտեցումը բոլոր ասպարեզներում է, դժբախտաբար...
Հ. Գ. Վերջերս մի տգետ լրագրողի հետ զրույցում օգտագործեցի «Քո հոգու հանգստության համար ասեմ, որ...» արտահայտությունը, այս դժբախտ անտեղյակը բոլորի ներկայությամբ ինձ անվանեց չար ու ասաց, որ այդ արտահայտությունը ասում են մահացածների հետևից, որ ես չհասկացող եմ ...Դե եկ ու սրա նմաններին բացատրիր, թե անհասկացողն ու անգրագետը ով է...ՈՒ նման մարդիկ լուրջ լրագրողներ են համարվում, «ԿԵՆՏՐՈՆ-ացած» լուրջ հաղորդումներ են վարում... Ահա այսպիսի անլուրջ բաներ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել