ՍարկոզիՖրանսիայում դպրոցական դասագրքերում ընդգրկել են Հայոց ցեղասպանության մասին պատմվող առանձին բաժին:

2012/2013 ուստարվա համար, որը Ֆրանսիայում մեկնարկելու է սեպտեմբերի 4-ին, դպրոցական դասագրքերում ներառվել է առանձին բաժին, որը նվիրված է Օսմանյան կայսրությունում 1915-23 թվականներին իրականացված Հայոց ցեղասպանությանը:

Դասագրքերում հայերի կոտորածների մասին առանձին բաժին բացելու նախաձեռնությունը պատկանում է Ֆրանսիայի արդեն նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին: Ներկայիս նախագահ Ֆրանսուա Օլանդը նույնպես կողմ է եղել նման գաղափարի իրականացմանը, ինչի արդյունքում էլ միջնակարգ դպրոցներում կուսումնասիրվի Հայոց մեծ եղեռնը:

Հայոց ցեղասպանության վերաբերյալ բաժինը ներառվել է Ֆրանսիայի միջնակարգ դպրոցների երրորդ դասարանի աշակերտների համար նախատեսված պատմության և աշխարհագրության դասագրքերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել