Emedia.am-ը գրում է.

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը և խորհրդարանական մյուս ուժերի անդամներն օգոստոսի 19-ին կքննարկեն Տավուշի սահմանամերձ շրջանների բնակիչների առաջ քաշած հարցերն ու առաջարկությունները:

Խորհրդարանականները նախորդող օրերին եղել են դիրքերում, սահմանամերձ շրջաններում, զրուցել զինվորների ու գյուղացիների հետ, լսել նրանց խնդիրներին: Այս մասին Բերդ քաղաքում կայացած Շամշադինի մեղրի ու հատապտուղների փառատոնի ժամանակ լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Գալուստ Սահակյանը:

«Եղել ենք դիրքերում, սահմանապահ ժողովրդին ենք հանդիպել, խոսել ենք նրանց հետ: Մարդիկ ավելի առնական են, հիմնականում, զինվորները, քան մենք կարծում էինք: Դիրքեր ու սահմանապահ ժողովրդին այցելել են խորհրդարանական բոլոր քաղաքական ուժերը, գրեթե բոլոր խմբակցությունների ղեկավարները: Մենք երկու մասի ենք բաժանել ժողովրդի առաջարկությունները, որոնից մի մասն ընդհանուր է, ժողովրդի պահանջ կա, խնդրանք կա, մյուս մասը կոնկրետ գյուղերին վերաբերող խնդիրներ են: Երեքշաբթի խորհրդարնական ուժերով կքննարկենք այդ հարցերը»,-«Արմեն պրես»-ի հաղորդմամբ` ասաց ԱԺ նախագահը:
Գալուստ Սահակյանի դիտարկմամբ` այդ օրերի ընթացքում քաղաքական ուժերի բոլոր ներկայացուցիչները ժողովրդի հետ զրույցում քաղաքականությունից չեն խոսել: Իսկ հարցին ի պատասխան, արդյոք, դա լավ է, թե վատ` ԱԺ նախագահը նշեց. «Մի կողմից լավ է, որ վտանգի պահին բոլորը միասին են, իսկ խաղաղ պայմանաններում շատ վատ կլինի, քանի որ եթե չկա առողջ քննադատություն, բանավեճ, քաղաքական զարգացումն էլ հնարավոր չի լինի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել