Tert.am-ը գրում է.

«Մանկական նոր ալիք»-ում Հայաստանն այս տարի ներկայացնող 12-ամյա Դավիթ Վարդանյանն օգոստոսի 17-ին՝ մրցույթի երկրորդ օրը, հանդես է եկել առաջին համարի ներքո՝ Բրունո Մարսի «Locked Out of Heaven» երգով: Պրոֆեսիոնալ ժյուրիի անդամները հայ պատվիրակի ելույթը 55 հնարավորից 50 միավոր են գնահատել: Այս մասին հայտնում է «Արմենպրեսը»։ 

Մանկական նոր ալիք-2014» երաժշտական տոնն անցկացվում է Ղրիմի «Արտեկ» միջազգային մանկական կենտրոնում օգոստոսի 5-19-ը: Բուն մրցույթն անցկացվում է օգոստոսի 16-18-ը: Այս տարի ժյուրիի կազմում հանդես են գալիս անվանի արտիստներ Ալեսանդրո Սաֆինան, Նյուշան, Լև Լեշչենկոն և Ֆիլիպ Կիրկորովը: Ժյուրին ղեկավարում է մրցույթի հիմնադիր Իգոր Կրուտոյը: Մրցույթի այս տարվա հայ պատվիրակ Դավիթ Վարդանյանը օգոստոսի 16-ին կատարել է Սոնա Շահգելդյանի «Կորո՞ւստ, թե՞ գանձ» երգով և հնարավոր 55 միավորից ստացել 54-ը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել