Խոյ 

Ձեր գործելաոճը մեծ տպավորություն է թողնում ցանկացածի վրա: Բայց արժե՞ արդյոք  հասնել նման արդյունքի, եթե դրա համար անհրաժեշտ են հսկայական ջանքեր: Թուլացեք:

Ցուլ

Եղեք խելամիտ, մի կտրեք այն ճյուղը, որի վրա այդքան հարմարավետ  նստած եք:  Չէ՞ որ դրա վրա այդքան էլ վատ չէ:  Իսկ թե ներքեւում ինչպես է` դեռեւս հայտնի չէ:

Երկվորյակ

Ձեր տունը` Ձեր ամրոցն է, եւ Դուք, անշուշտ, այնտեղ տիրակալ եք: Այսօր Ձեզ հարկ կլինի պաշտպանել այդ հոգսաշատ դերը, հակառակ դեպքում` Ձեզ կմեղադրեն պարտականությունների թերացման մեջ:

Խեցգետին

Դուք ունեք այնպիսի հեռահար նպատակներ, որ կարիք չկա հետաձգել կյանքի ամենատարբեր ուրախություններն ավելի հարմար ժամանակների` քանի դեռ չեք հասել նպատակակետին:

Առյուծ 

Այսօր պետք է ազնիվ լինել ամեն ինչում եւ բոլորի, հատկապես` ինքներդ Ձեր հետ:. Դա իհարկե, միշտ օգտակար է, բայց երբեմն շատ հոգնեցուցիչ:

Կույս

Դուք չպետք է վստահեք առաջին տպավորություններին: Դրանք, ինչ խոսք,  առավել վառ են, բայց դա չի նշանակում, որ չեն կարող լինել ապակողմնորոշող: Եղեք զգոն:

Կշեռք

Այսօր Ձեր գործողությունների ազատությունը ոչինչով չի սահմանափակվի: Եթե ինչ-որ բան, այնուամենայնիվ, խանգարի,  հեռու վանեք. Դուք լրիվ դրա իրավունքն ունեք:

Կարիճ

Դուք, հնարավոր է,  կցանկանայիք մի փոքր պարզեցնել իրավիճակը: Իզուր, դա կզրկի նրան իր յուրօրինակ հմայքից: Բացի այդ, դա Ձեր ուժերից վեր է:

Աղեղնավոր 

Կան ցանկությունների բազմաթիվ մակարդակներ. Դուք, կարծես, գտնվում եք ամենխորքում, որը կարելի է կիրք անվանել:  Հետաքրքիր է իմանալ` ի՞նչ եք ուզում:

Այծեղջուր

Այսօր Դուք կխաղաք բռնցքամարտի տանձի դեր: Ձեզ ,,կհաջողվի,, հայտնվել երկու վիճաբանող մարդկանց միջև և, համապատասխանաբար, երկուսից էլ  հարված ,,ստանալ,,:

Ջրհոս

Այսօր Դուք կարող եք ընկնել արդարության գիրկը: Ճշմարտության ձգտող Ձեր  բնավորությունը մի փոքր անվայելուչ է շրջապատի հետ շփումներում, այնպես, որ ինչ-որ մեկը կարող է վիրավորել:

Ձուկ

Այսօր Ձեր հաղթաթուղթը կլինի արագ որոշումներ կայացնելու ունակությունը: Որքան համարձակ լինեն դրանք, այնքան մեծ է ճշգրիտ լինելու հավանականությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել