Tert.am-ը գրում է.

«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ-ն տարածել է մամուլի հաղորդագրություն, որտեղ նշված է, որ օգոստոսի 2-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը գրավել է Իրաքի եզդիաբնակ Շանգալ մարզի մի մասը: Բնակչության մեծ մասը վախից լքել է իր բնակավայրը և բարձրացել լեռները: Որովհետև ահաբեկիչները եզդիաբնակ բնակավայրերում գերեվարում և սպանում են նրանց, ովքեր չեն ընդունում իսլամը: Մարդկանց սպանում են միայն նրա համար, որ նրանք չեն ընդունում իրենց կրոնը, եզդիների հետ միասին ահաբեկչության են ենթարկվում նաև այնտեղ ապրող քրիստոնյաները:

«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ ԱԳՆ-արձագանքին, ասաց. «ՀՀ ԱԳՆ-ն, չնայած ուշացումով, սակայն արձագանքեց, հարցն այն է, որ առայժմ միայն արձագանքելով են բավարարվել, թեև բացի դատապարտելուց, պետք է հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկել, որպեսզի կարողանան ազդել եզդիների Ցեղասպանության կանխման վրա»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել