Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հայտարարել է.«Եթե պատժամիջոցները վնասեն Հայաստանին, կարող եք բողոքել Մոսկվային»: Սա տարօրինակ հայտարարություն է, քանի որ պատժամիջոցները կիրառում է ոչ թե Ռուսաստանը, այլ ԱՄՆ-ը: Հիշեցնեմ դեսպանին, որ Հայաստանը անկախ պետություն է, և իր խնդիրները լուծում է իր ինքնիշխանության և սահմանադրության շրջանակներում, իսկ ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներն ԱՄՆ-ը այնպես պետք է ձևակերպի, որ դրանք չազդեն այլ պետությունների վրա: Իսկ եթե այդ պատժամիջոցներն ազդեն Հայաստանի վրա, Հայաստանը պարզաբանումներ կստանա ոչ թե Մոսկվայից, այլ Վաշինգտոնից: Եթե նման հայտարարություն աներ Ռուսաստանի դեսպանատունը, արևմտյան գրանտակերները վայնասուն կբարձրացնեին համացանցում, իսկ այս պարագայում լռում են: Ինձ մոտ տպավորություն է, որ հայ գրանտակերների հայրենիքը ոչ թե Հայաստանն է, այլ ԱՄՆ-ը կամ Մեծ Բրիտանիան՝ ըստ ճաշակի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել