Tert.am-ը գրում է.

Բեռլինում Ուկրաինայի, Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպումից հետո, որտեղ գրեթե 5 ժամ քննարկվել են ուկրաինական ճգնաժամից դուրս գալու ուղիները, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ կողմերի միջև աննշան մերձեցում է գրանցվել, գրում է Deutsche Welle-ն։

«Այսօր՝ օրվա 2-րդ կեսին և երեկոյան, մենք միասին շատ ժամեր ենք անցկացրել։ Դրանք հանդիպումներ են, որտեղ փորձում են խոսել անկեղծ, քանի որ այս իրավիճակում դա անհրաժեշտ է։ Ծանր զրույց է եղել, սակայն կարծում եմ և հույս ունեմ, որ մենք որոշ կետերում հասել ենք առաջընթացի։ Բանակցությունների նպատակն է՝ օգտագործել բոլոր առկա հնարավորությունները, որպեսզի Ուկրաինայում, վերջապես, դադարեցվի կրակը՝ հետագա զոհերից խուսափելու համար»,- հայտարարել է նախարարը։ 

Հանդիպման արդյունքների մասին կզեկուցվի պետությունների առաջնորդներին, հետագա բանակցությունների ձևաչափը կորոշվի առաջիկա օրերի ընթացքում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել