(աշխատանքային միգրացիա, հայացք ներսից)
Անտանելին մարդկային խաբեբայությունն է, դավաճանությունն ու ինքնաբավ քթի տակի ծիծաղը, որն առհամարանք ու անտարբերությունն է թքում  զարմացած ու հիասթափված դեմքիդ:  Այսօր, արդեն չկա ՄԱՐԴ-ը, նրան շատ վաղուց՝ օրը ցերեկով, լապտերով են փնտրել ու չեն գտել, ու երևի էլ չգտնեն:
Մի տարածված խոսք կա, միգուցե դու էլ առաջին անգամ ես լսում, դա «Լեննագանցու պոնտեր» արտահայտությունն է ու ճիշտն ասած, այդ խոսքերի իմաստը սկզբից այլ կերպ ես ընկալում, սակայն երբ  գալիս է այն պահը, երբ ստիպված ես լինում սեփական մաշկիդ վրա զգալ այդ արտահայտության տակ թաքնված ողջ ճշմարտությունը, ապա այդ ժամանակ անիծում ես այն օրը, երբ դու ազգությամբ հայ ծնվեցիր:
Բացատրեմ, թե ինչու եմ այդ կարծիքին: Ուրեմն, այս արտահայտությունը երկիմաստ է, առաջին իմաստը տարածված է փոդրաչիների մոտ, երբ աշխատանքի մանրամասնություններն են քննարկում և պայմանավորվում աշխատավորների հետ, պայմաններից մեկն այն է, որ եթե վերջինս հանձն է առնում գործն ամբողջությամբ ավարտին հասցնել, ապա այդ ժամանակ նոր փոդրաչին երաշխավորում է աշխատավարձի ամբողջական վճարում, սակայն այս պայմանավորվածությունը շրջանցելու ձևը գտել են, տարբեր կերպերով աշխատավորին խանգարում են ժամանակի մեջ աշխատանքը կատարելուն և նույնիսկ հետագայում որակի պահանջ ներկայացնում ու երբ աշխատանքային սեզոնի կեսին, տեսնելով որ իրեն խոչընդոտում են գումար վաստակել, աշխատավորը թողնում ու փախնում է գործատուի մոտից, գործատուն ասում է,-« թռավ» ու երևի թռնողները հիմնականում լեննագանցիներն են, բայց երբ Պետերբուգից տուն վերադառնալիսՎանաձորում հանդիպեցի տաքսու վարորդ Ռուդիկին, նա պատմեց իր պատմությունը, և ինձ համարպարզ դարձավ, որ միայն լեննագանցոնք չեն, որ թռնում են: Երկրորդ իմաստը, կիրառվում է աշխատավորի կողմից, երբ մի քանի ամիս քրտնաջան աշխատանքից հետո, պարզվում է, որ փոդրաչին փող չունի կամ չի ուզում տալ, այլ կերպ ասած, մի փոր հացով աշխատեցրել ու քրտինքը կերել է և աշխատավորը` երկար բարակ վեճերից ու աղերսանքներից հետո, երբ այլևս ճշմարտությամբ ու արդարությամբ ու նույնիսկ աղերսանքով խնդրելուց հետո անհաջողության է մատնվում, հավաքում է ունեցած չունեցածն ու գլխիկոր գործադրում է «Լեննագանցու պոնտերը», այն է հեռանում է առանց ախատավարձի ու դատարկաձեռն տուն վերադառնում: Թերևս երկուսն էլ նույն նշանակությունն ունեն, սակայն մեկը փոդրաչու տեսանկյունից է իսկ մյուսը աշխատավորի: Ստացվում է, որ միշտ ճշմարտացի դուրս են գալիս փոդրաչիները: Դա մի այլ պատմություն է, թե որքան վիրավորական ու ամոթալի է, երբ աշխատավոր մարդը երկարաժամկետ բացակայությունից տուն է վերադառնում դատարկաձեռն ու դեմ վազող երեխայի աչքերին նայելուց ամաչում է: Հա, իսկ թե ի՞նչու է անիծում, որ հայ է, դե հենց նրա համար, որ իր հետ անմարդկայնորեն՝ ոչ թե ռուսը, ոչ թե ուզբեկը կամ տաջիկը կամ մեկ այլ ազգին վարվեց, այլ հենց նույն իր հայրենակիցը, իսկ շատերի դեպքում՝ինչպիսին էր Ռուդիկի պատմությունը՝ նույնիսկ հալալ արյունը: Օտարությունից տունվերադառնալիս, ինձ հանդիպած յուրաքանչյուր առաջինը, իր կյանքում գոնե մեկ անգամ հանդիպել էր նման պատմությունների, այսպես ասած՝ գլխովն եկածն էր ինձ պատմում, դե ես էլ բացառություն չէի, բայց իմ մասին կլռեմ, բոլորի հետ ես էլ նույն մսից ու արյունից եմ, նույն հայը, նույն խարազանով դաղված: Հայրենիքում նույնն է, դրսում նույնը, ամեն մարդ կրակն իր բաղարջի տակն է քաշում, իսկ երբ չի ստացվում, բոլորին համոզում է, որ իր բաղարջը կարևոր է, ու խաբելով կրակն իրենով անում ու ինչպես միշտ տուժվում է միամիտն ու թույլը:  Թու~:
Մի մեծ ավտոբուս, գրեթե նույն ճակատագրին արժանացած մարդկանցով սլանում է ռուսական երկար ու ձանձրալի ճանապարհներով, բան չմնաց, շուտով տուն կհասնենք, բայց մեկ այլ հարց էառաջանում, իսկ հայրենիքից  ու՞ր «թռնել»:
Մենք չենք փոխվում, նույնիսկ դեգրադանում ենք որպես ազգ, ավելի ճիշտ կլիներ ասել, որ արդեն դեգրադացել ենք, չկա համամարդկային արժեքներ, սկզբունքներ, բարեկամ, արյունակից, անուն ու պատիվ հասկացողություն, վախ մարդկանցից, օրենքից՝ նույնիսկ Աստծուց, ու քանի դեռ գոյությունունի աշխարհից էլ հին խաբեությունն ու սուտը, կգտնվեն 
նրանք, ովքեր անվարան կօգտվենդրանցից ու հաստատ կգտնվեն ուրիշներ, ովքեր կնկնեն
 կեղծիքի սարդոստայնի մեջ:
Այնպես որ, օտարությունից հայրենիք ուղարկվող տրանսվերտներից ոչ միայն քրտինքի հոտ 
է գալիս,այլև երբեմն արյան: Ուստի, հարկ է մեր իշխանություններին հասկանալ, որ երկրի
 բյուջեն լցնելով այդտրանսվերտներից ստացած տոկոսների գանձմամբ, պարզապես 
ավելացնում եք ձեր հասցեինարձակված անեծքների շարանն ու հետևանքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել