Նոր հայերէնի 31 բարբառներուն մէջ ամէնէն մեծը, ամէնէն տարածուածը Ղարաբաղի բարբառն է: Իր սահմանները կը փռուին հիւսիսէն մինչև Կովկասի վերջին ծայրերը, հարաւէն մինչև Թաւրիզ, արևելքէն մինչև Կասպից ծովին եզերքները, արևմուտքէն Սևանայ լիճը և Երևանի ու Կարնոյ բարբառներում սահմանագիծը:
Այսպէսով Ղարաբաղի բարբառին գրաւած գլխաւոր տեղերը հետևեալներն են. Շուշի, Գանձակ, Նուխի, Բագու, Դարբանդ, Շամախիի գիւղերը, Աղստաֆա, Դիլիջան, Ղարաքիլիսա, Ղազախի գաւառը, Բոլնիս-Խաչէն, Պարսկաստանի մէջ Ղարադաղի ամբողջ գաւառը, Թաւրիզի հիւսիսային կողմը Մուժումբար հայաբնակ գիւղը, Թաւրիզի Լիլավա թաղը` որ Մուժումբարի և Ղարադաղի գաղթականութիւն մ՛է`, Տաճկաստանի մէջ ալ Էօտէմիշ և Պուրտուր:

- Պարի աճօ՛ղում, ա՛պըէր, հըշ տըղա՞ն ըս կյամ:
- Ըստուծե՛ն պա՛րին. Նէ՛րքէ շէ՛նան ըմ կյամ:
- Հինչու՞ հէ՛տի էս քէ՛ցալ ընդէղ:
- Պէն օ՛նի. քէ՛ցալ ի ըխճըկա՛նըս ա՛կը տամ:
- Խէ՞, ա՛խճիկըտ ընդէղ ըս հըղէ ըրա՞լ:
- Բա հա՛լա՛ նօր ըս գի՛ւդում. էրկու տըռնան ի՛վիլ ա վըէր Նըրքը-Շընա՛ցէ մին մարթու~յ~ըմ տըվալ:
- Է՛, փըսէտ հա՞վան ը՛ս, լա՞վ տըղա~յ~ա՛. ըխճըկանըտ լա՞վա յէշում:
- Խէ՞ չի: Ըստուծանա շընուրհա՛կալ ըմ. տօնը շէն, ա՛մբարը ցօ՛րնավ լի՛գյը, կյիւմը տըվա՛րավ լի՛գյը, վըէ՛խճարը սի՛ւրիւ-սի՛ւրիւ կա՛ղնած, ճօխտ ճօխտ ճըղըցնէն պէ՛նէ. ի՛նքյն էլ լա՛վ բօ՛յավ բուսա՛թավ, վըէր յէ՛շըմ ըս քէ՛փըտ կյամա:
- Դէ վըէր տըհէ՛նցա, լա՛վ ա. Ա՛ստուծ է՛լ ի՛վիլ ա՛նէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել