Ամենևին էլ մի նեղվեք, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն 3 միլիարդից, այսինքն ՀՀ բյուջեից անցնումա: Դա ոչինչ չի որոշում: Սկսենք նրանից, որ այդ թիվը ուռճացված է՝ իրենց չարաշահումներն արդարացնելու համար: Եվ մի բան էլ. Ադրբեջանը նաև նավատորմ է պահում, որի հետ մենք ոչ մի առնչություն չեք ունեցել ու չենք էլ ունենա: Դա էլ ծով չունենալու պլյուսներիցա: Նա պետք է զինի նաև Նախիջևանը, պետք է ամեն դեպքում զգոն լինի Իրանի սահմանին: Չհաշված, թե ադրբեջանական ռազմական վերնախավը որքան է գրպանում այդ միլիոնները: Այնպես որ, այդ 3 միլիարդը ամենևին ահասարսուռ թիվ չի ռազմական բյուջեի համար: Դեռ մի բան էլ քիչ է նավթային պետության համար: Համեմատության համար նշեմ, որ վերջերս Քաթարը, որի տարածքը ընդամենը 11,500 ք/կմ է և արտաքին սպառնալիք չունի, ԱՄՆ-ից 11 միլիարդ դոլարի զենք է գնել: Ի՞նչ պետք է անի այդքան զենքը, դժվար է ասել: Երևի Պարսից ծոցում կխորտակի, բայց կարևորը բյուջե ցույց տալն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել