Tert.am-ը գրում է.

ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Իշխան Խաչատրյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի և ԱԺ 6 խմբակցությունների ներկայացուցիչների հետ միասին գտնվում են Տավուշի մարզի սահմանային դիրքեր։

«Չորս հարևան պետություններից երկուսի հետ ունենք ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն կարգավիճակը, և մեր սահմանները անառիկ պահելու համար միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի։ Այդ իմաստով մեր այցելությունները սահմանամերձ գոտիներ շատ հաճախակի են լինում։ Առաջնային գիծ ցանկացած այցելություն՝ հոգեբանական տեսանկյունից չափազանց կարևոր նշանակություն ունի։ Սահմաններում կանգնած և հայրենիքը պաշտպանող հայ զինվորը պետք է իմանա, որ ինքը միայնակ չէ և անհրաժեշտության դեպքում ամբողջ հայ ժողովուրդն է կանգնած իր կողքին»,- ասաց Իշխան խաչատրյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել