Ժողովուրդ ջան, մի րոպե ուշադրություն, լավ բան եմ ասելու))):

Ինչպես արդեն գիտեք, Հայաստանը երկրորդ տեղն է գրավել Տանկային բիաթլոնի աշխարհի առաջնությունում: Մի քանի օր տևած մրցույթի եզրափակիչն այսօր էր: Առաջնության վերջին օրը շատ հաջող ստացվեց մերոնց համար: Եզրափակչում տղերքը բոլորին հաղթեցին և ընդհանուր միավորների հաշվարկով հռչակվեցին աշխարհի փոխչեմպիոն: Հիանալի ցուցանիշ է, որի համար բոլորիս եմ շնորհավորում:

Բայց հաղթանակից բացի մեր տանկիստները մի ուրիշ նվեր էլ են բերում մեզ: Կարո՞ղ եք գուշակլ ինչ: Դե իհարկե տանկ))): Տանկիստի նվերը ի՞նչ պիտի լիներ))): Յուղը վերն Т90s: Պաշտպանության նախարարության գաղտնի աղբյուրներից եմ իմացել (Արծրուն Հովհաննիսյան ջան քեզ էլ ծախեցի):

Էս ամեն ինչը շատ ոգևորում և ուրախացնում է: Նույն գաղտնի աղբյորը՝ Արծրունը, ասեց, որ տղերքը վաղը 16:30-ին տղերքի օդանավը Զվարթնոցում վայրէջք կանի: Կարծում եմ՝ աշխարհի փոխչեմպիոններն արժանի են, որ տեղը տեղին դիմավորենք: Համ էլ կհամոզենք, որ մյուս տարի չեմպիոն դառնան)))):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել