{Իրոք, սրտանց ցավում եմ, որ մահացել է Նիլ Արմստրոնգը։ Չգիտեմ. նոր կարդացի ու իրոք ներքնապես նեղված եմ։ Հավերժ հիշատակ քեզ Նիլ ջան. մեր «անվախ կապիտան» :*}

***

Միացյալ Նահանգներում 82 տարեկանում մահացել է լեգենդար տիեզերագնաց և Լուսնի վրա առաջինը ոտք դրած Նիլ Արմսթրոնգը: Նրա մահվան պատճառ են դարձել սրտի վիրահատությունից հետո առաջացած բարդությունները, հայտնում է NBC News հեռուստաալիքը` վկայակոչելով տիեզերագնացի ընտանիքի հայտարարությունը: Նա սրտի վիրահատություն էր տարել օգոստոսի սկզբին: Այդ ժամանակ հաղորդվել էր, որ վիրահատությունը բարեհաջող է անցել:

Նիլ Արմսթրոնգը ծնվել էր 1930 թ.-ի օգոստոսի 5-ին, Օհայո նահանգում: Մասնակցել է 1950-1953թթ. Կորեական պատերազմին, որի ժամանակ Grumman F9F Panther կործանիչով իրականացրել է 78 մարտական թռիչք: 1956թ.-ից նա աշխատանքի է անցել ՆԱՍԱ-ի Բարձր արագությամբ թռիչքների ուսումնասիրության կայանում:

Նա 1969թ. հուլիսի 20-ին միլիոնավոր հեռուստադիտողների աչքի առաջ, որոնք ուղիղ եթերով հետևում էին նրա թռիչքին, դարձավ առաջին մարդը, ով լուսնագնաց «Ապոլոն 11»-ով իջավ Լուսնի վրա և քայլեց դրա վրայով`  տիեզերանավից դուրս անցկացնելով 2 ժամ 21 րոպե:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել