Tert.am-ը գրում է.

Այսօր գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ գարնանացան գարին բերվել է այնքան, որքան որ պահանջարկ կար, սակայն հետո պարզվել է, որ այն ամբողջությամբ չի սպառվում։

Հիշեցնենք, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկվա կառավարության նիստում կոչ էր արել, որպեսզի մարզպետարանները սերմնացուն բաժանեն գյուղացիներին։ «Պահենք փչանա, որ ի՞նչ, տպավորություն է, որ մարզպետներին պահ ենք տվել»,- ասել էր նա։

Սերգո Կարապետյանը հայտնեց, որ այդ սերմնացուն ավելի էժան է տրվելու գյուղացիներին, և գումարները պահանջելու են աշնան բերքահավաքից հետո։

Գյուղնախարարը հավաստիացրեց, որ սերմնացուի չսպառվելը կապված չէ որակի հետ։ «Մարզպետները հավաքագրում և պահանջարկը ներկայացնում են մեզ, հիմա պատճառը չգիտեմ ինչն էր, որ չիրացվեց»,- նշեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել