ՄԻ ԿԱՐԾԻՔ
Հայաստանի քաղաքական դաշտի համար և 3 նախագահների համար 2013թ նախագահականը դառնալու է Ռուբիկոնը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի համար վերջին շանսն է, քանի որ թե՛ տարիքը, թե՛ մարդկային և վստահության ռեսուրսը մինիմալ են: Ռոբերտ Քոչարյանը կարող է ևս 5 տարի հետո չունենալ նույն քաղաքական կշիռը և վստահելի մարդկանց քանակը, որոնց վրա կհենվի:Սերժ Սարգսյանը 2013-ին վերջնականապես կամրապնդի կամ կկորցնի իշխանությունը: Այս ամենը կարող է փոփոխել ըստ իս 3 գործոն
ա/ Ծայրահեղ դժգոհությունը երկրի տնտեսական կտրուկ վատացման պարագայում:
բ/ Նոր ուժեղ առաջնորդի և նրա շուրջ միավորվելը
գ/ Պատերազմ տարածաշրջանում և դրան հաջորդող մեծ քաղաքականությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել