Tert.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր առաջին անգամ այցելեց Արտակարգ իրավիճակների նախարարություն: Նախարար Արմեն Երիցյանը մինչ վարչապետի այցելությունը հայտնեց, որ բացի ԱԻՆ համակարգի կարողությունները ներկայացնելուց, նաև լինելու է սերվերային պահուստային կենտրոնի բացումը, որը նա շատ է կարևորում:

«Եթե, Աստված չանի, լինի աղետ և նախարարություններից որևէ մեկը շարքից դուրս գա, պահուստային սերվերային կենտրոնի միջոցով այդ նախարարությունը կարող է ղեկավարվել»,-ասաց նա:

Նա նշեց, որ ընդհանուր առմամբ վարչապետի հետ խոսելու են ճգնաժամային մարզային կենտրոնների մասին, որոնք կառուցում են մարզերում: «Մենք նաև Ղարաբաղում ենք կառուցում ճգնաժամային կառավարման կենտրոն»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել