Ո՞վ պետք է աշխարհի առաջ խոսեր այսօր ի պաշտպանություն եզդիների եւ այլ փոքր ազգերի, որոնց ոչնչացնում են: Իհարկե հայ ազգը, որը ճաշակել է ե՛ւ եղեռնը, ե՛ւ աշխարհի անտարբերությունը եւ որը, կարծես թե, ունի իր պետությունը, որպես պարգեւ տարած զրկանքների համար: Սակայն հենց պետություն հայ ազգնը չունի, ինչպես տեսնում ենք: Պարգեւը մեզ իզուր է տրված: Եզդի մեր եղբայրներն ու քույրերը քաղաքական իմաստության ու քաղաքացիական համերաշխության դաս են մեզ տալիս այս օրերին, երբ ՀՀ նախագահը հանգստանում է Սոչիի «ծանր աշխատանքից» հետո, իսկ վերջապետը ծիրան, խաղող ու կոկոսով լցված ուղաթիռում Արցախն է «ազատագրում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել