Tert.am-ը գրում է.

2014 թ. առաջին կիսամյակում ՀՀ-ում հայտնաբերվել և ձերբակալվել է 123 անձ, որոնք հետախուզվում էին այլ երկրների իրավապահ մարմինների կողմից, տեղեկացնում է Ոստիկանության կայքը:

Ոստիկանությունը ներկայացրել է ամփոփ տեղեկատվություն 2014 թ. 1-ին կիսամյակում ՀՀ ոստիկանության կատարած աշխատանքների արդյունքում այլ երկրների իրավապահ մարմինների կողմից հետախուզվողների հայտնաբերման, ձերբակալման և հանձնման վերաբերյալ:

2014 թ. առաջին կիսամյակում ՀՀ-ում հայտնաբերված և ձերբակալված 123 անձանցից,

- 112-ը` ԱՊՀ անդամ երկրների (103 ՌԴ, 4 Բելառուս, 3 Վրաստան, 1 Ուկրաինա, 1 

Ուզբեկստան),

- 4-ը Լեհաստանի, 
- 3-ը` ԱՄԷ-ի, 
- 2-ը` ԱՄՆ-ի,
- 1-ը Չեխիայի,
1-ը` ԻԻՀ-ի իրավապահ մարմինների կողմից:

Նշված ժամանակահատվածում ՀՀ-ից այլ երկրներ են հանձնվել 13 հետախուզվողներ, որոնցից 2 անձ` ՌԴ, 2 անձ` ԻԻՀ, և մեկական անձ` Վրաստան, Շվեդիա, Հարավային Կորեա, Թուրքիա, Բելգիա, Բուլղարիա, Ռումինիա, ԱՄՆ և Գերմանիա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել