«Մեղավոր է»,- ասեց։ Իմա՝ գող է։ Սամսունգն, էլի։ Ասողն դատավորն էր։ Գողացածն էլ ի՞նչ. խնձորի թաչսքրինի պատենտը։ Հմի կորեացիք 1.05 մլրդ ամերիկական փող պիտի ցնծան... Խնձորին, էլի։

Բացամ, նայամ էդ պատենտը։

Ա շտոժ։ 63 էջանոց դոկումենտ էր՝ սխեմաներով, ալգորիթմներով, բանով։ Իմաստը, թե՝ էն շուշին որ մատով քսում ես չէ՞, տակի նկարն էս յան-էն յան պիտի գնա, չուրի հասնի իր եզրը։ Որ երկու մատով ես քսում՝ պտի մենձանա, փոքրանա։ Զումվի, էլի։  

Զիլ ա։

Վեր չկալե՞մ մի տենց զիլ բան էլ ես պատենտավորեմ։ Ասնեք՝ պատին պլաստմասի քառակուսի բան ես կպցնում, ու որ դրան կպնում ես, չխկոց ա գալիս ու լույս վառվում ա, չուրի մի հատ էլ կպնես կամ հոսանքը գնա։ Թող բոլոր «վիկլուչատելների» խազեյինները գան ներկայանան, հլա։ Կամ, ասենք՝ թափանցիկ շուշից ուղղանկյուն զանգելիք, ծելեվիզր, օրացույց, որ վրան փչում ես, վիբրացիան միացնում ա։ Ով սրանից հետո թափանցիկ մոնիտորով հեռախոս սարքի, վրան քամու սենսոր, էլի պիտի ցնծա՞, ուրեմն։

Ճիշտ ա՞, որ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել