Ադրբեջանի կողմից սանձազերծված հնգօրյա ահաբեկչական պատերազմի օրերին ոչ միայն մեր բանակը մնաց իր բարձունքին, ոչ միայն ազատամարտի շատ վետերաններ նորից բարձրացան դիրքեր ու անճառ հայրենասիրության հրաշալի օրինակ ցույց տվեցին, այլև աչքի ընկան մի խումբ ճշմարիտ մտավորականներ, որոնք օգտագործելով ֆեյսբուքն իբրև հանրային հարթակ՝ ցրեցին խուճապն ու տագնապները, ոգի հաղորդեցին մեր հանրությանը, յուրովի կանգնեցին մեր բանակի ու ազատամարտիկների կողքին: Նրանց ամեն մի գրառում ամենաիսկական ու անսակարկելի հայրենասիրության օրինակ էր:
Ու ովքեր վայրահաչում են նրանց դեմ, քամահրանքով «ֆեյսբուքյան հայրենասերներ» կոչում, Իլհամ Ալիևի հարազատ եղբայրներն են, հայատյաց ու անդեմ մարդիկ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել