Այս օրերին Իրաքի եզդիների ընթացող ցեղասպանությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ աշխարհից մարդասիրական և իրական աջակցություն սպասելն ընդամենը երևակայություն է, հատկապես երբ չես ունենում պետականություն և նրա ֆիզիկական անվտանգության իրական երաշխավոր՝ բանակ:
21-րդ դար կոչվածն ընդամենը հերթական թվարկություն է տոմարական սանդղակի վրա և իրական ոչ մի տարբերություն չկա նախորդ դարերի հետ համեմատած:
Իր բոլոր խնդիրներով հանդերձ՝ սրբությամբ և ակնածանքով պահենք Հայոց Պետությունն ու Հայոց Բանակը: Ինչ ուզում եք ունեցեք, ամեն ինչ կկորցնեք՝ այս երկուսի բացակայության դեպքում:
Դասեր քաղենք և մեր և այլոց պատմությունից ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել