Tert.am-ը գրում է.

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը գտնում է, որ Ռուսաստանի կողմից Արևմուտքի նկատմամբ պատժամիջոցները՝ մթերքի որոշ տեսակների ներկրման արգելքը, որոշ առումով ձեռնտու է Հայաստանի տնտեսվարողներին:

«57 անուն ապրանքներից, որոնք գտնվում են պատժամիջոցների ազդեցության տակ, 37-ը Հայաստանն արտահանում է, իսկ 31-ը՝ հենց Ռուսաստան: Մոտ 84,5 մլն դոլարի արտահանում է արվում Հայաստանից, որից 67 մլն-ը՝ հենց Ռուսաստան»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Հարցին, թե Ռուսաստանի կողմից Արևմուտքի նկատմամբ պատժամիջոցներն ինչպես կանդրադառնան Հայաստանի տնտեսության վրա, նախարարը պատասխանեց, թե ժամանակ է պետք, որպեսզի կարողանան գնահատել իրավիճակը: «Դա նույնիսկ մեր տնտեսվարողների համար որոշակի առումով ձեռնտու է: Այսինքն՝ հարցն այստեղ երկկողմանի է: Ինչ վերաբերում է Հայաստան տարանցիկ ապրանքներին, այդպիսի սահմանափակում չկա»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել