Tert.am-ը գրում է.

YouTube կայքում հայտնվել է տեսանյութ, որում Լուսնի մակերևույթին երևում է անհասկանալի ստվեր, հայտնում է Daily Mail բրիտանական թերթը:

Google Moon ծառայությամբ այդ տարածքը կարելի է գտնել՝ մուտքագրելով 27°34’26.35″N 19°36’4.75″W տվյալները: 

Օգտատերերը գտնում են, որ Լուսնի մակերևույթին տեսանելի է կանգնած անձնավորության ստվեր: Tech and Gadget News կայքի մասնագետներն էլ գտնում են, որ ամենայն հավանականությամբ այդ ստվերը ոչ թե կանգնած անձի է պատկանում, այլ ինչ-որ տիեզերական եռանկյունաձև թռչող օբյեկտ է, որն ավելի լայն է, քան ցանկացած ինքնաթիռ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել