Tert.am-ը գրում է.

Երեկ գիշերվանից ի հայտ է եկել այսպես կոչված «երկրորդ սերնդի» համակարգչային վիրուս, որն աշխատում է հետևյալ սխեմայով. ֆեյսբուքյան ընկերներից ինչ-որ մեկը Ձեզ հիպերլինք է ուղարկում, սեղմում եք այն, ինչ–որ մի էջ կամ ծրագիր սկսում է ինստալիացիա (տեղադրվել) լինել Ձեր համակարգչում:

Tert.am-ի հետ զրույցում մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, հաստատելով նոր համակարգչային վիրուսի առկայությունը այսօր գիշերվանից, նշեց, որ իրենց մասնագետները փորձում են պարզել վիրուսի ծրագումը, դրանք ուղարկող շրջանակները:

«Այս անգամ այս լինքերի վատը նրանում է, որ հայկական կայքերից են հղումները, ներառյալ՝ լրատվական, և մարդկանց, բնականաբար, շփոթեցնում է: Այսինքն՝ մի բան է, երբ որ ինչ-որ մի անհայտ բան է, տեսանյութ է կամ երգ, մեկ այլ բան ... հայկական երբ լրատվական կայքից է «գալիս», սա արդեն ոնց որ … մի մակարդակ բարձր է ու ուշադրությունը շեղող: Ո՞վքեր են, դժվարանում եմ ասել այս պահին»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Հաշվի առնելով, որ հայ-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը իր կիզակետին էր հասել օրեր առաջ և ներառում էր նաև հայկական կայքերի հաքերային հարձակումներ, մեդիա փորձագետին հարց ուղղեցինք՝ կա՞ կասկած, որ վիրուս տարածում են ադրբեջանցիները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել