Tert.am-ը գրում է.

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հարցազրույց է տվել Wired ամսագրին, որում նոր բացահայտումներ է արել ամերիկյան հատուկ ծառայություններում իր աշխատանքի մասին, գրում է Взгляд-ը։

 Սնոուդենը պատմել է, որ իր ընտանիքում բոլորն այս կամ այլ կերպ աշխատել են դաշնային կառավարության համար։ Միևնույն ժամանակ նա վստահեցրել է, որ հատուկ ծառայություններն իրեն գրավել են օտար լեզուներ սովորելու հնարավորությամբ։ Սնոուդենի IQ-թեստի ցուցանիշը հավասար է 145-ի, և դա նրան ցանկալի թեկնածու է դարձրել։ Խոչընդոտը եղել է միայն վնասվածքը. մարզումների ժամանակ նա վնասել է 2 ոտքը։

 Սակայն դա չի խանգարել նրան աշխատանք ստանալ ԿՀՎ-ում՝ համակարգչային տեխնոլոգիաների բաժնում։ Այստեղ նա իմացել է ԿՀՎ-ի գլխավոր գաղտնիքներից մեկը. հակառակ փայլուն հեղինակության՝ նրա տեխնոլոգիաները վաղուց հնացել են։

 2013թ. գարնանը Սնոուդենն աշխատանքի է անցել Booz Allen ընկերությունում։ Հետախուզության սպաներից մեկը նրան պատմել է, որ հաքերների ստորաբաժանումը 2012-ին ձեռնարկել է Սիրիայի խոշոր ինտերնետ-մատակարարի գլխավոր երթուղղիչի (ռոուտեր) վրա գաղտնալսող սարքի տեղադրման փորձեր։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել