Tert.am-ը գրում է.

Դոնեցկում հուլիսի 17-ին մալայզիական ինքնաթիռի կործանման միջազգային հետաքննության նախնական արդյունքները պատրաստ կլինեն սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում, տեղեկացնում է «Коммерсантъ»-ը: 

Զեկույցում տեղեկություններ են լինելու տարբեր աղբյուրներից, ներառվելու են «սև արկղերի» տվյալները, դիսպետչերական ծառայության, ռադիոտեղորոշիչ կայանի ցուցմունքներն ու արբանյակային լուսանկարները, ինչպես նաև դեպքի վայրում եղած միջազգային փորձագետների տվյալները:

Զեկույցի հրապարակումից հետո Նիդեռլանդների անվտանգության խորհուրդը կզբաղվի ինքնաթիռի կործանման մասին վերջնական փաստաթղթի կազմման աշխատանքներով: Դրա համար կարող են ամիսներ պահանջվել:

Վերջնական զեկույցն ուղարկվելու է բոլոր այն երկրներին, որոնք կապ են ունեցել միջադեպի հետ, որոնք էլ 60 օրվա ընթացքում պետք է մեկնաբանություններ տան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել