Tert.am-ը գրում է.

Այսօր, ժամը 9:30-ի սահմաններում, Ագրարային համալսարանի Ռեկտոր Արշալույս Թարվերդյանի անմիջական հրամանով և պրոռեկտոր Պ. Էֆենդյանի, ֆակուլտետի դեկան Ն.Բազիկյանի, Ս.Մարգարյանի, ամբիոնի վարիչ Ա.Ամիրյանի, ամբիոնի դասախոս Ա. Հակոբյանի, ուսանողական խորհրդի նախագահի և այլ աշխատակիցների անմիջական ղեկավարությամբ և հրահանգով ԲՈՒՀ-ի աշխատակազմը նախապես ծրագրավորված խուլիգանական հարձակում են գործել «Օրինաց երկիր» կուսակցության վրա` ջարդելով և քանդելով ՕԵԿ-ին պատկանող տարածքի ցանկապատը և այլ շինություններ` կուսակցությանը պատճառելով նյութական վնաս: Այս մասին հայտնում են ՕԵԿ մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք, որ այսօր Ագրարային համալսարանի դասախոսներն ու ուսանողները բողոք էին բարձրացրել՝ ընդդեմ ՕԵԿ-ի կողմից իրականացվող շինարարության։

Այս կապակցությամբ ՕԵԿ քաղխորհրդի հայտարարությունում ասվում է. «Բացի այդ վիրավորական արտահայտություններով, սպառնալիքներով հարձակումներ են գործել տարածքում գտնվող ՕԵԿ անդամ պատգամավորների և անդամների վրա, որի արդյունքում մարմնական վնասվածներ են հասցվել ՕԵԿ անդամ պատգամավորներին: Մասնավորապես, ցանկապատը ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի և Հովհաննես Մարգարյանի վրա նետելու արդյունքում Հովհաննես Մարգարյանը տեղափոխվել է հիվանդանոց, ինչի կապակցությամբ դիմել ենք իրավապահ մարմիններին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել