Կդիտեյի՞ք սերֆինգը, եթե այն Օլիմպիական խաղերի մարզաձևերից մեկը լիներ: Ի՞նչ կլիներ, եթե տարբեր բարձրության ու լայնության ալիքները մեզ հասանելի լինեին 365 օր ու 24 ժամ շարունակ աշխարհի ցանկացած անկյունում:
Ինչպես նշում է SurfParkCenter.com կայքը, այս երազանքը կարող է շուտով, իսկ ավելի ստույգ` մոտակա 5 տարիների ընթացքում, իրականություն դառնալ: Բազմաթիվ ընկերություններ ու սերֆինգի ինդուստրիայում մեծանուն մարդիկ միավորվել են իրականացնելու մի նախագիծ, որը հնարավորություն կտա մեզ մտնել սերֆինգ սպորտի նոր ժամանակաշրջան: Սա մի հսկայական քայլ է դեպի Օլիմպիական խաղերում սերֆինգի անխուսափելի ապագան:
Արհեստական ալիքների ստեղծումը արդեն իսկ նախադեպ ունի, ինչպես կարող եք տեսնել ստորև ներկայացվող տեսանյութում, որն արվել է Ճապոնիայի ալիքների  Seagaia Ocean Dome լողավազանում: Այնուամենայնիվ 2007թ.-ի հոկտեմբերի մեկին այն պաշտոնապես փակվեց, քանի որ այն աշխատեցնելը չափազանց թանկ էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել