ԴաղջըԹուրքիայում գործող ամենաակտիվ հայրենակցական միություններից «Սասունի հայերի միությունը» թուրքական դատախազություն է դիմել` պաշտպանելու Սասունի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին հարձակումներից:

«Սասունի հայերի միության» նախագահ Ազիզ Դաղջըն հայց է ներկայացրել Սասունի դատախազություն: Հայցում նշված է, որ եկեղեցին քանդում են անհայտ անձինք և պահանջվում է գտնել մեղավորներին ու դադարեցնել հետագա ավերումը:

«Մեկ ամիս առաջ եկեղեցին դեռ կանգուն էր: Տեղանքի հովիվներն ասացին մեզ, որ այն սկսել է քանդվել: Հովիվները նշեցին, որ եկեղեցու մի պատն ամբողջովին փլուզվել է»,-նշել է Դաղջըն:

Վերջինը դիմել է դատախազություն` նշելով, որ եկեղեցին միտումնավոր են քանդում: Նա պահանջել է շտապ գտնել մեղավորներին, պատժել և տեր կանգնել եկեղեցուն:

Նշենք, որ ամեն տարի տասնյակ հայեր ամբողջ աշարհից ուխտագնացություն են կատարում դեպի Մարաթուկ լեռան լանջին գտնվող այս եկեղեցին:

«1 ամիս առաջ այստեղ էինք ուխտագնացության նպատակով: Վերանորոգվել էր եկեղեցու տանիքը: Օրեր առաջ ահազանգից հետո այցելեցինք եկեղեցի 15 հոգանոց խմբով, այդ թվում նաև ներկայացուցիչների նահանգապետարանից և հնեաբաններ: Լուսանկարներ արեցինք, որ ապացուցենք` եկեղեցին քանդում են: Արդեն հայց եմ ներկայացրել դատախազություն, որտեղ պահանջել եմ հետաքննություն անցկացնել և գտնել մեղավորներին»,-հավելել է «Սասունի հայերի միության» նախագահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել