Tert.am-ը գրում է.

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանն այսօր մամուլի ասուլիսին հայտնեց, որ վիճակագրական տվյալների համաձայն` 2014 թ. hունվար-հունիսին հանրապետություն է ժամանել 495.967 զբոսաշրջիկ. 2013 թ.-ի նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 17,3 տոկոսով:

«2014 թ.-ի հունվար-հունիսին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 474.989 մարդ, 2013թ.-ի համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 14,8 տոկոսով»,-ասաց նա՝ ամփոփելով 2014թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում Հայաստանի զբոսաշրջության ոլորտում գրանցված արդյունքները:

Մեխակ Ապրեսյանը գտնում է, որ Հայաստան զբոսաշրջային աճին նպաստող գործոններ են եղել բոլոր շահագրգիռ կողմերի ակտիվ ու արդյունավետ համագործակցությունը, ոլորտում բարենպաստ գործարար-ներդրումային միջավայրը, ծառայությունների որակի շարունակական բարելավումը, բարենպաստ վիզային ռեժիմը և բաց երկնքի քաղաքականությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել