Երեք նախագահների Սոչիի և դրան զուգահեռ գաղտնի ինչ որ բանակցությունների շուրջ, որի ընթացքում իբրև թե քննարկվել է Ղարաբաղը թուրքերին փողով վաճառելու տարբերակ, լուրերը սկսում են կրկնվել: Հայկական հարցերի շուրջ ՛՛զուգահեռ և գաղնի քննարկումների՛՛ տարբերակը այնքան բնորոշ է ռուս-թուրքական բանակցություններին, որ դրանց բուն փաստին կարելի է չկասկածել: Այդ կասկածները նյութականանում են Սոչիի հանդիպումից անմիջապես առաջ եվրոպաներում ՀՀ նախագահի երկօրյա ՛՛անհետանալու՛՛ առեղծվածով: Կասկածները ցրելու և լուրերի կեղծությունը հավաստելու համար անհրաժեշտ է թվում, որ ՀՀ նախագահը որևէ կերպ հայտարարի փողային գործարքի շուրջ սկսված լուրերի անհեթեթության մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել