Tert.am-ը գրում է.

Սևան տանող ճանապարհին՝ Պտղնի գյուղ տանող հատվածում, ճանապարհային երթևեկության նշանների որևէ խախտում կամ թերացում չկա. Tert.am-ի հետ զրույցում նշեց Ճանապարհային ոստիկանության ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կոնստանդին Կոստանյան՝ անդրադառնալով ռեժիսոր Արշակ Զաքարյանի կողմից տարածած այն տեսանյութին, որտեղ վերջինս բացատրում է, որ Սևանի ճանապարհի համապատասխան հատվածում բացակայում է վարորդին նախապես զգուշացնող այն նշանը՝ համաձայն որի ճանապարհի երրորդ հատվածը նախատեսված է միայն շրջադարձի կամ դեպի ձախ ուղղությամբ գնալու համար:

«Մինչև հետադարձը հասնելը մինչև 50-60 մ հեռավորության վրա երեք տեղ գծանշված է հետադարձ և դեպի ձախ ուղղությունը: Ճանապարհային երթևեկության կանոնների 6-րդ կետի 55-րդ ենթակետի համաձայն՝ բնակավայրերից դուրս, ինչպես նաև բնակավայրերում, որտեղ նախատեսված է ճանապարհային երթևեկության երեք գիծ, տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է մեքենան վարել հնարավորինս աջ շարքով: Ձախ շարքը հիմնականում տրամադրված է արտակարգ իրավիճակների համար և հետադարձերի համար: Այստեղ ոչ մի հակասություն չկա մեր ճանապարհային երթևեկության կանոնների հետ կապված»,- ասաց նա:

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել