Tert.am-ը գրում է.

Այսօր երիտասարդների միջազգային օրն է։ Երիտասարդների զբաղվածության ոլորտում ունեցած խնդիրների, ինքնադրսևորվելու և երիտասարդների աջակցության պետական ծրագրերի մասին Tert.am-ը զրուցել է Զբաղվածության պետական գործակալության աշխատաշուկայի վերլուծության կանխատեսման և գնահատման բաժնի պետ Անահիտ Փարսադանյանի, երիտասարդ քաղաքական գործիչներ՝ ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանի, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի և ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության Երիտասարդական քաղաքականության վարչության պետ Թամարա Թորոսյանի հետ։

Զբաղվածության պետական գործակալության աշխատաշուկայի վերլուծության կանխատեսման և գնահատման բաժնի պետ Անահիտ Փարսադանյանը հայտնեց, որ երիտասարդ գործազուրկների թվաքանակը 0,3 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ «Հուլիսի մեկի դրությամբ զբաղվածության պետական գործակալությունում հաշվառված աշխատանք փնտրողների թվաքանակը կազմում է 65.200 անձ, որից 16.000–ը երիտասարդներ են, այսինքն՝ 16-30 տարեկանները։ Աշխատանք փնտրողներից գործազուրկի կարգավիճակ են ստացել 62.200-ը, որից երիտասարդները կազմում են գործազուրկների՝ 24,4 տոկոսը, կամ 15.200-ը»,-հայտնեց նա։

Անահիտ Փարսադանյանը ներկայացրեց նաև երիտասարդության զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրերը. «Ընդհանրապես երիտասարդները մեր բոլոր ծրագրերում ընդգրկված են։ «Մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող անձանց աշխատանքային պրակտիկայի կազմակերպում» ծրագիրը հենց երիտասարդ շրջանավարտների համար է իրականացվում և այդ ծրագրում այս յոթ ամսվա ընթացքում ընդգրկվել է 168 երիտասարդ։ Տարեսկզբից աշխատանքի են տեղավորվել հաշվառված երիտասարդներից 1754-ը։ Գործազրկության նպաստի ծրագրում, թեև այս տարի ընդգրկվողներ չեն եղել, 453-ը երիտասարդ են։ «Աշխատավարձի մասնակի փոխհատուցում գործատուին» ծրագրում ընդամենը ընդգրկվել են 5 սիրիահայ և 18 գործազուրկ, որից 8-ը երիտասարդ են։ «Մասնագիտական ուսուցում կազմակերպում» ծրագրում ընդգրկվել է 1160 անձ, որից 870-ը երիտասարդ են։ «Աշխատանքի տեղավորման աջակցություն» ծրագրում ընդգրկվել է 18 գործազուրկ, որից 7-ը երիտասարդ են»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել