Ռուսաստանը տնտեսական պատժամիջոցներ է կիրառում եվրոպական տնտեսությունների նկատմամբ, ինչից կարող է օգտվել Հայաստանը` էականորեն ավելացնլով Ռուսաստան արտահանվող հայկական ապրանքների ծավալը: Մասնավորապես` Նորվեգիայից, Դանիայից ձկի ներկրումը Ռուսաստան, առաջացնելու է ձկի շուկայում դիֆիցիտ, որտեղ Հայաստանը կարող է կարևոր դեր ունենալ: Հովիկ Աբրահամյանի կառավարության համար շանս է ստեղծվել Ռուսաստանի շուկայի հաշվին զարկ տալ Հայաստանի տեղական արտադրությանը (նամանավանդ, որ շատ տեղական արտադրության ոլորտներում ներկայիս կառավարության դեմքերը անձնական շահագրգռվածություն ունեն): Ռուսաստանի և Արևմուտքի հակասություններից կարող է օգտվել Հայաստանի տնտեսությունը. կառավարությունը պետք է հստակ գիտակցի, որ անհրաժեշտ է այս պահն օգտագործել սեփական տնտեսությունը զարգացնելու համար, նաև հասկանա, որ հակառակ պարագայում պատասխանատվություն է կրելու ստեղծված հնարավորությունը չօգտագործելու համար :
Նման տնտեսական հնարավորություններ ամեն օր չէ, որ ընձեռվում են.
սա արդեն ռեալ աշխատանք է, այլ ոչ պոպուլիզմ, ինչի հաջողության դեպքում Հովիկ Աբրահամյանը կապացուցի, որ ինքը ոչ թե պոպուլիստ է, այլ եկել է ինչ որ բան փոխելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել