Tert.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի բնակիչ Արմանջ Իսենը որոշել է մեկ ամիս երկրից դուրս գտնվող իր ընկերուհու վերադարձը նշել ռոմանտիկ քայլով: Սակայն երիտասարդի փորձը՝ տանը մոմերի օգնությամբ յուրահատուկ տրամադրություն ստեղծել, հակառակ արդյունքն է տվել. ննջասենյակի հատակին դրված մոմերը բոցավառվել են, և Քենթում գտնվող նրա ողջ տունն այրվել է, գրում է Daily Mail-ը: 

Շամպայնը դնելով սառույցի մեջ և սենյակով մեկ ծաղիկներ սփռելուց հետո Իսենը մոմերի օգնությամբ հատակին գրել է իր ընկերուհու անունը և սրտիկ նկարել: Երբ դռան դիմաց սպասելիս է եղել ընկերուհու՝ Յանա Ստանկևիչիուտեի վերադարձին, նա բարձր պայթյուն է լսել: Մինչ նա աստիճաններով բարձրացել է վեր, ողջ հարկն արդեն կրակի և ծխի մեջ է եղել: Սիրահարների ննջասենյակն ամբողջությամբ այրվել է, իսկ տան մնացած հատվածը՝ վնասվել:

Hapless romantic: Amanj Issen lit his girlfriends name in tea lights in their bedroom - sparking a huge fire

A hunk of burning love: How the bedroom looked after the fire. His girlfriend was still touched by the gesture

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել