Իսկ չե՞ք կարծում, որ ադրբեջանցի լացկան զինվորի մասին թուրքական հեռուստաալիքի տեսանյութը Տրոյական Ձի է մեզ համար՝ մեր զգոնությունը թուլացնելու համար, որպեսզի կարծենք, որ հասել ենք ռազմական ահավարության գագաթնակետին ու ռազմական գործում էլ ավելի ամրապնդվելու համար քայլեր չանենք:
Կարծում եմ, որ քանի չենք տեսել Իլհամ Ալիևին՝ «հայ» անունը հնչելիս՝ արտասվախառը դողերոցքի մեջ՝ հանգիստ չպետք է ունենանք և էլ ավելի պետք է բարձրացնենք մեր ռազմունակությունը:
Տարածաշրջանում խաղաղության հաստատման միակ երաշխիքը Հզոր Հայոց Ազգ-Բանակի առկայությունն է ...

Հ.Գ. Մի փոքր խորհենք՝ որքանո՞վ էր տրամաբանական նման տեսանյութի տարածումը թուրքերի կողմից:
Չմոռանանք, որ սա մի մարդաբանական տեսակ է, որի հոգեբանության մեջ նստած է գայլը, որը հարձակվում է թույլի, հոտից անջատվածի վրա, սա սաֆարովների տեսակն է, որի համար խորթ չի քնածին կացնահարելը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել