Tert.am-ը գրում է.

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ամփոփել է իր պաշտոնավարման 100 օրվա ընթացքում իրականացրած աշխատանքների արդյունքները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Նախարարն ընդգծել է, որ առաջնորդվելով ՀՀ կառավարության նոր ծրագրով և ՀՀ Նախագահի հանձնարարականներով` վերջին երեք ամիսների ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարությունը փորձել է վերհանել բոլոր հրատապ և առաջնահերթ խնդիրները, մշակել լուծման արդյունավետ եղանակները և հետևողական քայլեր անել դրանց կարգավորման ուղղությամբ:

Կարևորելով հասարակական կազմակերպությունների դերը բնապահպանական խնդիրների լուծման գործում՝ Արամայիս Գրիգորյանը տեղեկացրել է, որ իր պաշտոնավարման առաջին օրերին հանդիպել է ՀԿ ներկայացուցիչների հետ և հանդիպումը համարում է արդյունավետ: Հասարակական կազմակերպությունների հետ աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու նպատակով հանդիպման կողմերը որոշել էին ձևավորել նախարարին կից հասարակական խորհուրդ, որի ուղղությամբ տարվող աշխատանքներն արդեն ավարտական փուլում են:

Նախարարը բարձր է գնահատել նաև ոլորտում գիտական գործունեություն ծավալող գիտնականների հետ հանդիպումը, որի ընթացքում հնչած առաջարկի հիման վրա ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ձևավորվել է նախարարին կից գիտատեխնիկական խորհուրդ: Արամայիս Գրիգորյանը կարևորել է Հայաստանում գործող 15 օրհուս տեղեկատվական կենտրոնների դերը, որոնց ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ բարձր է գնահատել հասարակությանը բնապահպանական մատչելի տեղեկատվություն տրամադրելը և հանրային իրազեկման ուղղությամբ նրանց ծավալած գործունեությունը:

Անդրադառնալով Սևանա լճին՝ նախարարը նկատել է, որ լճի բարձրացման խնդիրները ՀՀ Նախագահը և վարչապետը իրենց հսկողության տակ են պահում և պլանավորված է, որ մինչև 2030թ. նրա մակարդակը պետք է հասնի 1903.5 նիշին: Նախարարն ափսոսանքով է նկատել, որ տարվա սակավաջրությամբ պայմանավորված, ԱԺ ընդունած որոշման համաձայն, այս պահին արդեն լճից բաց է թողնվել 230մլն խ/մ ջուր և նախորդ տարվա համեմատ ունենք 9 սմ-ի բացասական ցուցանիշ: Նախարարը հույս է հայտնել, որ այն արագ կլրացվի ոռոգման շրջանի ավարտից հետո:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել