Tert.am-ը գրում է.

Խաղաղապահների տեղակայումը վերջին հարցն է, որ պետք է քննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացում և արդեն երկու տասնամյակ է՝ Արցախում խաղաղությունը պահպանվում է առանց կողմնակի միջամտության՝ առանց խաղաղապահների:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ ի պատասխան հարցի, թե ո՞րն է ԼՂ-ի դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ, ինչի մասին այսօր խոսել էր նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ «Արմնյուզին» տված հարցազրույցում:

«Դեռևս շատ վաղաժամ է խոսել խաղաղապահների մասին: Դա մի գործընթաց է, որը կարող է տեղի ունենալ միայն հակամարտության կարգավորման վերջնական փուլում, երբ արդեն բոլոր հարցերը կարգավորված կլինեն: Այսինքն՝ չլինի որևէ խնդիր՝ կախված սահմանների հետ, կարգավիճակի, այսինքն՝ Ադրբեջանը ճանաչում է Արցախի Հանրապետության անկախությունը,մենք ճանաչում ենք Ադրբեջանին, որոշվում են բոլոր հարցերը՝ կապված սահմանի հետ: Դրանից հետո միայն կարելի է մտածել՝ արդյոք կա՞ անհրաժեշտություն՝ խաղաղապահներ տեղակայելու, թե ոչ: Այսինքն՝ զուտ ձևականորեն Միջազգային հանրությունը կարող է տեղադրել սահմանի երկայնքով: Դա կարելի է քննարկել: Բայց միգուցե դրա անհրաժեշտությունը չկա, որովհետև այսպիսի մի կարևոր բան կա. այն է՝ որ երկու տասնամյակ է՝ այստեղ խաղաղությունը պահպանվում է առանց կողմնակի միջամտության՝ առանց խաղաղապահների»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել