Tert.am-ը գրում է.
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գտնում է, որ Ադրբեջանի Նախագահին բանակցությունների սեղանի շուրջ է նստեցրել ՀՀ Զինված ուժերը:
«Ռազմական տեսակետից Ալիևն իսկապես ստիպված է գնալ բանակցությունների»,-այսօր կայացած ասուլիսին ասաց նա:
Անդրադառնալով Ռուսաստանին՝ բանախոսը նկատեց, թե այն տարածաշրջանում ամենամեծ ազդեցությունն ունեցող երկիրն է, և Ռուսաստանը չի կարող թույլ տալ, որ իր սահմանների շրջակայքում, Ուկրաինայից բացի, լինի նաև Ղարաբաղի կոնֆլիկտ:
«Բնականաբար, եթե ունեն պոտենցիալ, փորձում են այն լիովին օգտագործել իրենց համար նախընտրելի իրավիճակ ստեղծելու համար, իսկ իրենց համար նախընտրելին այն է, որ վերահսկելի պետք է լինի»,-ասաց նա՝ ընդգծելով, որ պատերազմի դեպքում Ռուսաստանը չի կարող վերահսկել, դրա համար ամեն ինչ անում է, որ պատերազմ չլինի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ