Երբ կյանքում բարդ խոչնդոտների միջով ես անցնում, երբեմն դժվարանում ես ուժ գտնել ու ցանկանում ես հանձնվել: Բոլորն էլ երբեմն ունենում են այդ զգացումը, և հենց այստեղ է, որ դու կզգաս այս 7 մտքեերի կարիքը, որ քեզ կոգևորեն ու կմոտիվացնեն առաջ շարժվել ու երբեք չհանձնվել:

challenges

Ես չգիտեմ հաջողության գաղտնիքը, սակայն գիտեմ, որ ձախողման  գաղտնիքը բոլորին գոհացնել փորձելն է: Բիլ Գոսբի

Հաճախ մեր սթրեսի պատճառը մարդիկ են` այն մարդիկ, ովքեր չեն ընդունում մեր որոշումները, կամ ցանկանում են փոխել այն կյանքը, որով ապրում ենք, և նույնիսկ ցանկանում փոխել մեզ որպես անձ:
Հենց այստեղ է, որ պետք է հիշել Բիլ Գոսբնիի այս միտքը, քանի որ հնարավոր չէ գոհացնել բոլորին, և եթե դու փորձես դա անել, դու երբեք չես կարողանա հասնել քո որևէ նպատակի:
Եթե դու գիտես, որ այն, ինչ ցանկանում ես անել ճիշտ է, ուրեմն արա դա, և եթե ինչ-որ մեկը համաձայն չէ դրա հետ, դա արդեն նրա խնդիրն է, իսկ դու պարզապես հիշիր, որ ձախողման գաղտնիքը բոլորին գոհացնել փորձելն է:

Եթե դա վախեցնում է քեզ, ամենայն հավանականությամբ արժե դա փորձել: Սեթ Գոդին

Հաճախ մենք չենք օգտվում կյանքի տված հնարավորություններից, որովհետև վախենում ենք ձախողվել, քանի որ պետք է դուրս գանք հարմարավետության մեր սահմանից, ոտք դնենք մի տեղ, ուր նախկինում չենք եղել:
Գրկաբաց ընդունիր այդ վախը, հիշիր որ այդ զգացումը բոլորն էլ ունենում են, սակայն պետք պարզապես ընթառաջ գնալ վախին ու քայլ անել  և հավատա անկախ ամեն ինչից դու երբեք չես զղջա փորձելու համար, բայց կարող ես համոզված լինել, որ վախի պատճառով չփորձելու դեպքում հաստատ կզղջաս:

Ես ասեցի. «Ինչ-որ մեկը պետք Է ինչ-որ բան անի»,- հետո հասկացա` ես եմ ինչ-որ մեկը: Լիլի Տոմլին

Դու կարող ես ու կանես, սխալներ գործիր առանց վախենալու, սակայն երբեք սխալ մի գործիր` մտածելով, թե դու չես կարող ոչինչ փոխել:
Երբ կյանքը մեզ դժվարությունների առաջ է կանգնեցնում չափազանց հեշտ է մեզ փոքր ու աննշան զգալը, սակայն դա իրականություն չէ: Դու իսկապես կարող ես փոխել աշխարհը: Յուրաքանչյուր փոքրիկ քայլ իր մեծ ազդեցությունն է թողնում, ինչպես որ վախի պատճառով անգործությունը, որի արդյունքը չի տարբերվում անտարբերության արդյունքում չարված գործերի հետևանքից:

Միայն ինքներս մեզ կորցնելով է, որ մենք սկսում ենք հասկանալ ինքներս մեզ: Հենրի Դեյվիդ Թորոու

Եվ իսկապես, երբ մենք ուրախ ենք ու երջանիկ, մենք ոչ մի բան չենք սովորում ինքներս մեր մասին, և միայն երբ դժվարին պահերի միջով ենք անցնում, այն ժամանակ է, որ սկսում ենք ճանաչել ինքներս մեզ: Օգտագործիր այս հնարավորությունն ու տես, թե ինչից ես իրականում ստեղծված, ճանաչիր ու գնահատիր ինքդ քեզ:

Քո առաջին գլուխը մի համեմատիր մեկ ուրիշի 20-րդ գլխի հետ: Անանաուն

Դու ձախողվում ես ինչ-որ բանում ու միանգամից մտածում. «Ես երբեք (ինչ-որ հայտնի մարդու անուն) նման չեմ լինի, ավելի լավ է մոռանամ սրա մասին ու հանձնվեմ»:  Հենց այստեղ է, որ պետք է հիշես այս մտքի  մասին:
Երբեք ոչ մի դեպքում չի կարելի համեմատվել ուրիշ մեկի հետ բացի ինքդ քո եսի հետ, որ կայիր անցյալում:
Մեզնից յուրաքանչյուրը տարբեր կյանք ունի` տարբեր կենսափորձով, տարբեր հնարավորություններով, տարբեր խնդիրներով ու տարբեր առավելություններով: Այնպես  որ համեատելը զուր ժամանակի ու էներգիայի կորուստ է:

 Ձախողումը կապտուկ է և ոչ թե դաջվածք: Ջոն Սինքլեր

Շատերն են վախենում ձախողումից, երբեմն ավելի շատ, քան կյանքում որևէ այլ բանից, սակայն սա մի բան է, որ բոլորս էլ մեր կյանքում այս կամ այն պահին ապրում ենք:
Դու պարիզապես սովորում ես, ինչպես հեծանիվ քշելու ժամանակ, երբ սկզբնական շրջանում մի քանի անգամ վայր ես ընկնում, մինչև որ հասկանում ու սովորում ես այն վարելը: Հենց դա է ձախողումը. ընկնում ես, փոքր կապտուկ ստանում, որը հետո ամբողջովին անցնում է, սակայն դու պետք է ամեն անգամ ոտքի կանգնես ու շարունակես:

Միշտ չէ, որ կստանաս այն, ինչ ցանկանում ես, սակայան, եթե երբեմն փորձես, կարող ես ստանալ այն, ինչի կարիքն իրականում ունես: Ռոուլինգ Սթոունզ

Սա պետք միշտ հիշել. միգուցե այս անգամ դու չստացար այն, ինչ ցանկանում էիր, սակայն դա այն պատճառով, որ իրականում դրա կարիքն ամենևին էլ չունեիր, և քո կյանքում պարզապես տեղ է բացվում նոր հնարավորությունների համար: Պարզապես, սա կտեսնես ապագայում, երբ կարողանաս հետ նայել ու տեսնել այն ամենի իրական նշանակությունը, որ քեզ հետ պատահեց:  Այնպես որ հիմա  պարզապես խորը շունչ քաշիր, ու թող որ լինի այն, ինչ պետք է լինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել