Ողջույն FashionYan-ի իմ շատ սիրելի ընթերցողներ: Այսօր ուզում եմ թարմացնել բլոգի ամենաընթերցվող խորագրերից մեկը՝ ”Մի բրենդի պատմություն”-ն ու ներկայացնել աշխարհառչակ Elie Saab նորաձեւության տան ստեղծման պատմությունը:

eliesaab

Սաաբը ծնվել է Լիբանանում: Չունենալով դիզայների կրթություն, 18 տարեկանում` 1982 թվականին, բացում է իր ատելյեն եւ սկսում զբաղվել հագուստի մոդելավորմամբ: Ինքնուս դիզայներն իր առաջին հաջողությունները գրանցում է կարճ ժամանակ անց: 1997 թվականին Սաաբն ընդգրկվում է հեղինակավոր «Camera Nazionale de la Moda» կազմակերպություն եւ երեք տարի անց ցուցադրություն ունենում Հռոմում:

s41998 թվականին Սաաբը թողարկում է իր աշուն-ձմեռ պրետապորտե հավաքածուն, որը լայն տարածում է ստանում: Ի տարբերություն շատ դիզայներների, Սաաբը նախապատվությունը տալիս է ձեռքով կարին, ժանյակներին, ուլունքներին,  քարերին:

s5

Սաաբը շարունակում է իր հաղթարշավն ու ցուցադրություն ունենում Փարիզում, սակայն մեծ ճանաչում նրան բերում է դերասանուհի Հոլի Բերին, ով 2002 թվականին Սաաբի զգեստով ”Օսկար” է ստանում:

s

Դիզայների թիմն օրեցօր մեծանում է, եւ նա առեւտրի նոր կետեր ու խանութներ է բացում Լոս Անջելեսում, Փարիզում, Մադրիդում, Լոնդոնում ու Հոնգկոնգում:

s6

Այսօր արդեն Elie Saab բրենդը ճանաչելի է ամբողջ աշխարհում: Շնորհիվ դիզայների՝ արեւելյան մոտիվների, ժամանակակից դետալների, ռոմանտիզմի, եթերայնության եւ զգացմունքայնության գրագետ համադրության, նրա զգեստներն անմիջապես աչքի են ընկնում եւ տարբերվում են՝ արժանին մատուցելով կանացիությանը:

s7

Բոլորովին վերջերս նա Փարիզում ներկայացրեց 2014-2015թթ. աշուն-ձմեռ ցնցող հավաքածուն, որը դեռ երկար կհիշվի եւ կքննարկվի:

s1

s2

s3

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել