Embedded image permalinkՈւրեմն էսպես: Սոչիում եռակողմ հանդիպումը մեկնարկել է ու հենց սկսզբից Պուտինն ասել է, թե հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ ա իմաստություն և համբերություն: Սարգսյանը, բնականաբար, էս տեսակետին չի հակադրվել, բայց հիշեցրել է, որ վերջին շրջանում Ադրբեջանը չի ցուցաբերել դրանցից ո՛չ առաջինը, ո՛չ էլ երկրորդը (բնականաբար, ես բառացի չեմ մեջբերում, միտքն եմ փոխանցում), և որ Բաքուն վերջին 10 օրվա ընթացում իրավիճակը միտումնավոր սրել է: Ալիևը, որը վերջին 7 օրվա ընթացքում առնվազն 70 անգամ հայտարարել էր, թե Հայաստանի վերջն եկել է, և որ Ադրբեջանցը ցանկացած պահի պատրաստ է Ղարաբաղյան խնդիրը կարգավորել ռազմական ճանապարհով, "հանկարծ" ընդունել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն փոխզիջումների հիման վրա: Առայժմ այսքանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել