Tert.am-ը գրում է.

Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուի հայտարարությունը՝ Թուրքիան միշտ կաջակցի Ադրբեջանին, սպառնալիք է տարածաշրջանին, առաջին հերթին` Ռուսաստանին, Իրանին, նաև` Վրաստանին: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը և ընդգծեց, որ Թուրքիան ինչպես եղել, այնպես էլ` շարունակում է մնալ «պրովոկատոր»:

«Երկրորդ` նա շարունակում է մնալ Ցեղասպանություն իրականացնող ու շարունակող պետություն և պանթուրքիստ: Ի՞նչ է, ինքը Ադրբեջանի պապա՞ն է, ի՞նչն է: Միանշանակ է, որ Թուրքիան Հայաստանի համար սպառնալիք է: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա պետք է նշել, որ Կովկասն այսօր դիտվում է որպես ռուսական ազդեցության գոտի, Թուրքիան՝ այս «գորշ գայլը», ուզում է անպայման խցկվել այստեղ, իսկ այդ ճանապարհը Ադրբեջանի միջոցով է: Այսքանով արդեն դա սպառնալիք է Ռուսաստանի պետական շահերին, մանավանդ` այս պարագայում, երբ խզվել են ռուս-ուկրաինական հարաբերությունները»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլունհեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ և հայտնել նրան Թուրքիայի աջակցության մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել