Tert.am-ը գրում է.

Վերջին ամիսների աշխարհաքաղաքական իրավիճակը պահանջում է Եվրոպայի և ԵՄ երկրների անհապաղ միջամտությունը` աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, այս մասին հայտարարել է Իտալիայի Սենատի «Հանուն Իտալիայի» խմբակցության փոխնախագահ Ալդո Դի Բիաջիոն, նով նաև «Իտալիա–Հայաստան» խորհրդարանական բարեկամության խմբի անդամ է։

«Օգոստոսի սկզբից հայ-ադրբեջանական սահմանին և Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի (հայկական անկլավ) շփման գծի երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողություններ են տեղի ունենում և դա` եվրոպական կառույցների լիակատար լռության պայմաններում, չնայած այն զգայուն հանգամանքին, որ քսանամյա լարվածության վերսկսումը կարող է ազդել եվրոպական հարևանության ամբողջ տարածքի վրա»,- հայտարարել է Ալդո Դի Բիաջիոն:

«Արդեն տասնյակ զոհեր կան, և Ադրբեջանի նախագահը անցյալ երեկո Тwitter-ի միջոցով սպառնացել է վերսկսել պատերազմը: ԵՄ-ը շատ բան չի անում, մինչդեռ այսօր Պուտինի ձեռնարկած միջնորդությունը թույլ է տալիս կանխազգալ, թե ինչպես իրավիճակը կարող է ավելի բարդ հետևանքներ ունենալ Ուկրաինայի ճգնաժամի պատճառով: Այս ամիսների աշխարհաքաղաքական իրավիճակը պահանջում է Եվրոպայի և ԵՄ երկրների անհապաղ միջամտությունը` աջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:

Եվրոպական հարևանության քաղաքականությունը թվում է` լռում է, չնայած նրան, որ վերջինիս առաքելության նպատակն է տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներին աջակցության ցուցաբերումը և տարածքային հակամարտությունների հաղթահարումը, և Իտալիայի դերը, որպես ԵՄ խորհրդի նախագահող երկրի, պետք է վճռական լինի` խթանելու երկխոսությունը երկու երկրների միջև: Մենք առաջիկա օրերին նախարար Մոգերինից, ում մեջ գնահատում ենք ուշադրությունն ու զգոնությունը, ակնկալում ենք հստակ դիրքորոշում այս առնչությամբ»,- եզրափակում է Դի Բիաջիոն

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել